X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Պարզաբանում դեղերի գների վերաբերյալ


* 10-12-2015, 16:05 | Բաժին: Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1080 անգամ


Պարզաբանում դեղերի գների վերաբերյալՀայաստանի Հանրապետությունում գրանցված է շուրջ 4500 անվանում դեղ, որոնցից ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշտադիտարկվել են թվով 50 անվանում առավել լայն սպառում ունեցող դեղերի մանրածախ գները: Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նա նշել է, որ բանակցությունների և դինամիկ մոնիտորինգային աշխատանքների արդյունքում մենք կարողացել ենք մայիս–նոյեմբեր ամիսների ընթացքում տեսնել դեղերի գների նվազում: Խոսքը գնում է 50 անվանում դեղերի մշտադիտարկման մասին, որի արդյունքում հայտնաբերվել է` 60 տոկոս դեղերի գները մնացել են անփոփոխ, 34 տոկոս դեղերի գները նվազել են մինչև 30 տոկոս, 6 տոկոս դեղերի գները բարձրացել են մինչև 3 տոկոս:

Նրա տեղեկացմամբ` նոյեմբերին ևս իրականացվել է նույն 50 անվանում դեղերի գների մշտադիտարկում: Վերլուծության արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի համեմատությամբ աղյուսակում ներառված դեղերի մանրածախ գները դեկտեմբերի առաջին շաբաթվա դրությամբ մնացել են անփոփոխ, բացառությամբ 6 անվանման, որոնց մանրածախ գները կրկին նվազել են:

Հաշվի առելով, որ դեղն առաջին հերթին սոցիալական նշանակության ապրանք է, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեղարտադրող և ներմուծող կազմակերպությունների հետ շարունակական հանդիպումների ժամանակ հորդորում է վարել դեղերի գները զսպող քաղաքականություն, որպեսզի քաղաքացիները ապահովվեն որակյալ, անվտանգ, արդյունավետ և մատչելի դեղերով:



ՀՀ ԱՆ

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2019 (319)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS