X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Նախարարն այցելել է վիրավոր զինծառայողին


* 9-12-2015, 13:14 | Բաժին: Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 997 անգամ


Նախարարն այցելել է վիրավոր զինծառայողինԵրեկ ուշ երեկոյան ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է «Նորք Մարաշ» սրտաբանական բժշկական կենտրոնում բուժում ստացող, հակառակորդի հրետակոծության հետևանքով դեկտեմբերի 5-ին ականապայթյունային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 20-ամյա Վարազդատ Խաչատրյանին:

Նա ստացել էր հրազենային բեկորային, ստորին և վերին վերջույթների վնասվածքներ: Առկա է ոսկրերի կոտրվածք, այլ վնասվածքներ: Դեկտեմբերի 7-ին զինծառայողը տեղափոխվել է «Նորք Մարաշ» սրտաբանական կենտրոն` նեղ մասնագիտական բուժում ստանալու նպատակով: Այժմ հիվանդը ստանում է սիմպտոմատիկ թերապիա: Ողջ ծավալով կատարվում են անհրաժեշտ հետազոտությունները: Վ.Խաչատրյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր: Նա գտնվում է մասնագետների շուրջօրյա հսկողության ներքո:

ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ աշխատանքներ են տարվում նրա կյանքը փրկելու և առողջությունը վերականգնելու համար:

Արմեն Մուրադյանը զրուցել է զինծառայողի հետ, մանրամասն հետաքրքրվել նրա առողջական վիճակով, մաղթել քաջառողություն և շուտափույթ ապաքինում:



ՀՀ ԱՆ

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


հունիս 2019 (263)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS