X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ձիթհանքով գյուղի դպրոցի սաների թունավորման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել


* 12-09-2015, 13:05 | Բաժին: Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1097 անգամ


Ձիթհանքով գյուղի դպրոցի սաների թունավորման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվելՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ դպրոցականների թունավորման դեպքի առթիվ:

2015թ. սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16:05-ին, «Գյումրու հակատուբերկուլյոզային հիվանդանոց»-ից ահազանգ է ստացվել, որ սուր աղիքային ինֆեկցիայով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Ձիթհանքով գյուղի միջնակարգ դպրոցի 4 աշակերտ:

Քննությամբ պարզվել է, որ 2015թ. սեպտեմբերի 9-ին Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղի միջնակարգ դպրոցի ճաշացանկում եղել է բրնձով ապուր, իսկ 2015թ. սեպտեմբերի 10-ին` հնդկաձավարով փլավ:

Վերցվել են նշված ճաշատեսակների և ջրի նմուշները, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Դեպքի առթիվ 2015թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի և լրիվ հետազոտելու, թունավորման աղբյուրը, պատճառները պարզելու ուղղությամբ։



ՀՀ քննչական կոմիտե


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (294)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS