X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Նախնական եզրակացություն. Մանկապարտեզում դիզինտերիա է


* 29-11-2014, 18:18 | Բաժին: Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 2518 անգամ


Նախնական եզրակացություն. Մանկապարտեզում դիզինտերիա է
Armnewstv.am: Եղվարդի միակ հիվանդանոցի երրորդ հարկում ասեղ գցելու տեղ չկա: Դռներից այն կողմ ծնողներն են, ներս մտնել չի կարելի` ոստիկանները փակել են դուռը: Այն բացվում է լրագրողների ու բժիշկների առաջ: Մանկապարտեզում թունավորված երեխաները մանկականից բացի պառկած են թերապևտիկ բաժանմունքում: Նույնիսկ բուժքույրերի ու բժիշկների սենյակներն են զբաղված: Միայն այս հիվանդանոցում 46 երեխա կա:

Փոխտնօրենը ներկայացնում է կատարվածի մանրամասները` կեսօրին երեխաներից մեկը վատ է զգացել. ջերմել է ու փսխել: Շտապօգնություն են կանչել ու տեղափոխել հիվանդանոց: Առավոտյան էլ` ընդունելության ժամին, դաստիարակները նկատել են` մի քանի երեխա թույլ է:

Խոհանոցի դուռը կողպած է` մտնել չի կարելի, քանի դեռ ուսումնասիրությունները չեն ավարտվել: Նախարարության մասնագետները նախնական եզրակացություն ունեն: Հենց դեպքի օրը մինչև ուշ գիշեր աշխատել են ու պարզել մանկապարտեզում դիզինտերիա է տարածված` նախնական ախտորոշումով սննդային թունավորում:

Ընդհանուր առմամբ` տուժել է 70 երեխա: Նրանցից 18 -ին տեղափոխվել են Երևան, «Նորք» ինֆեկցիոն, մեկն էլ Սուրբ Աստվածամայր Բ/Կ: Երեխաների վիճակը մասնագետները գնահատում միջին ծանրության: Երեխաների թունավորման պատճառով մանկապարտեզի գործունեությունն անորոշ ժամանակով կասեցված է, հարուցվել է քրեական գործ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (266)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS